«Ռոլան Գարոս»․ 18-ամյա Կորի Գաուֆը եզրափակիչում է

543

18-ամյա ամերիկացի Կորի Գաուֆը դուրս եկավ թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության կանանց մրցաշարի եզրափակիչ։

Աշխարհի 18-րդ ռակետը մրցեց 59-րդ ռակետ Մարտինա Տրեւիզանի հետ եւ առավելության հասավ երկու սեթում՝ 6։3, 6։1։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 26 րոպե։

Եզրափակիչում Կորի Գաուֆի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը կիսաեզրափակիչում պարտության էր մատնել աշխարհի 20-րդ ռակետ, ռուսաստանցի Դարյա Կասատկինային։ 

Կորի Գաուֆն առաջին անգամ կխաղա «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակիչում։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 43,6 միլիոն եվրո է։

Նախորդ հոդվածըՎարչապետ․ Ճապոնիան առայժմ Պուտինի հետ բանակցություններ չի նախատեսում
Հաջորդ հոդվածըԻսկոն հրաժարվել է տեղափոխվել «Ռոմա» կամ «Միլան»