«Ռոման» պարտվեց «Յուվենտուսին», Մխիթարյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)

190

Իտալիայի առաջնության 21-րդ տուրում «Ռոման» ընդունեց Թուրինի «Յուվենտուսին» եւ պարտություն կրեց 3։4 հաշվով, թեեւ ընթացքում հաղթում էր 3։1 հաշվով։

Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմն առաջինը հասավ հաջողության։ 11-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամը։ 7 րոպե անց թուրինյան թիմի արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան վերականգնեց հավասարությունը։ 48-րդ րոպեին «Ռոմային» առաջ մղեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։ 53-րդ րոպեին հաշիվը 3։1 դարձրեց իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին, որը նաեւ գոլային փոխանցում էր կատարել Մխիթարյանին։

https://twitter.com/i/status/1480251884883652616

Սակայն 70-ից 77-րդ րոպեներին հյուրերը կարողացան 3 գոլ խփել։ Աչքի ընկան իտալացի կիսապաշտպան Մանուել Լոկատելին, շվեդ կիսապաշտպան Դեյան Կուլուշեւսկին եւ իտալացի պաշտպան Մատիա Դե Շիլյոն։

81-րդ րոպեին հյուրերը մնացին 10 ֆուտբոլիստներով։ Երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց հոլանդացի պաշտպան Մատեյս Դե Լիգտը։ 83-րդ րոպեին Պելեգրինին չկարողացավ արդյունավետ իրացնել «Յուվենտուսի» դարպասին նշանակած 11 մետրանոցը։ Լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնին սեյվ կատարեց։

Մխիթարյանն անցկացրեց ամբողջ հանդիպումը։

«Յուվենտուսը» 38 միավորով 5-րդ է, «Ռոման» 8-րդն է՝ 32 միավոր։

Իտալիայի առաջնություն, 21-րդ տուր

«Ռոմա» — «Յուվենտուս»՝ 3։4 (տեսանյութ)

Թեմի Աբրահամ, 11, Հենրիխ Մխիթարյան, 48, Լորենցո Պելեգրինի, 53 – Պաուլո Դիբալա, 18, Մանուել Լոկատելի 70, Դեյան Կուլուշեւսկի, 72, Մատիա Դե Շիլյո, 77

Չիրացրած 11մ՝ Լորենցո Պելեգրինի, 83

Հեռացում՝ Մատեյս Դե Լիգտ («Յուվենտուս»), 81, երկրորդ դեղին քարտ

Նախորդ հոդվածըՄանուկ Նիգոյան. «Պատմությունը վաղ թե ուշ բոլորին իր տեղը կդնի»
Հաջորդ հոդվածըԵրկրաշարժ Կապան քաղաքից 9 կմ հարավ-արևելք