Երկրաշարժ Կապան քաղաքից 9 կմ հարավ-արևելք

789

Հունվարի 9-ին, տեղական ժամանակով ժամը 23:19-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 19:19-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.14⁰ և արևելյան երկայնության 46.47⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտի` Կապան քաղաքից 9 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքում 3 բալ ուժգնությամբ, Քաջարան և Մեղրի քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Նախորդ հոդվածը«Ռոման» պարտվեց «Յուվենտուսին», Մխիթարյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՄոուրինյո․ 70 րոպե վերահսկում էինք խաղը, հետո տեղի ունեցավ հոգեբանական կոլապս