‘
Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոմարիոն բրազիլացիների կրած ջախջախիչ պարտությունից հետո քննադատության է ենթարկել Բրազիլիայի Կոնֆեդերացիայի նախագահ (CBF) Ժոզե Մարիո Մարինին և CBF ապագա նախագահ Մարկո Պոլո դել Հերոյին:
«Մենք ճգնաժամ ենք ապրում այն մարզաձևում, որն ամենաշատն ենք սիրում: Մի՞թե մարդիկ մտածում են, որ մեղավորը ֆուտբոլիստներն ու գլխավոր մարզիչ Սկոլարին է: Ոչ մի նման բան: Ֆուտբոլը մեր երկրում հետընթաց է ապրում անշնորհք մագնատների պատճառվ: Իսկ նրանց գրպանները միլիոններ են հոսում: Շատ ամոթ է, որ մեր ֆուտբոլիստներին ղեկավարում են այնպիսի մարդիկ,ինչպիսին Մարինն ու դել Հերոն են: Նրանք պետք է բանտում լինեին», — Ռոմարիոյի խոսքերն է մեջբերում AS-ը:
‘