‘Ռոուլինգի նոր գիրքը գլխավորում է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի բեսթսելլերների ցանկը’

1616

«Հարրի Փոթերի» հեղինակ Ջոան Ռոուլինգի մեծահասակների համար առաջին գիրքը  գլխավորում է Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի բեսթսելլերների ցուցակը և հավակնում «տարվա բեսթսելլեր» կոչմանը, հաղորդում է USA Today պարբերականը:

Վաճառքի մեկնարկից վեց օր անց ԱՄՆ-ում վաճառվել է «Պատահական  թափուր տեղ»-ի (The Casual Vacancy) 375 հազար օրինակ: Այդպիսով՝ Ռոուլինգին հաջողվել է առաջին տեղում փոխարինել «Մոխրագույնի հիսուն երանգ» էրոտիկ վեպին, որը 23 շաբաթ այդ ցուցակի առաջատարն էր:

Ռոուլինգի նոր ստեղծագործության վաճառքի ցուցանիշները Մեծ Բրիտանիայում նույնպես բավական տպավորիչ են. վեց օրում վաճառվել է ավելի քան 120 հազար օրինակ: Ընդ որում՝ Ռոուլինգը տասն անգամ ավելի շատ գիրք է վաճառել, քան նրա մոտակա մրցակիցը, որն զբաղեցնում է երկրորդ տեղը:

Նախորդ հոդվածը‘Արմեն Բադալյան. Չեմ կարծում, թե Օսկանյանի գործը կարող է միավորել ընդդիմադիր չորս խմբակցություններին ‘
Հաջորդ հոդվածը‘ ՀՔԱ Վանաձորի գրասենյակ. Վանաձոր քաղաքում համատարած խուզարկություններ են իրականացվել’