‘Ռուբեն Հակոբյան. «Ժառանգությունում» ԲՀԿ-ի առաջարկի վերաբերյալ մի քանի մոտեցում կա’

659

«Ժառանգություն» կուսակցությունում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդակցությունների վերաբերյալ մի քանի մոտեցում կա: Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, այս մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

«Ողջունում ենք այդ մոտեցումը, բայց դա լինի համոզիչ՝ քաղաքական ուժերի համար, մի մասը գտնում է, որ այդ հայտարարությունը պետք է արվեր կուսակցության առաջնորդի կամ խորհրդի կողմից: Դա քաղաքագիտական նորմ է, կարևոր հարց է: Ես էլ եմ այդ մոտեցման կրողը, որ համոզիչ լինելու համար պետք է խորհուրդը այդ հայտարարությունը աներ»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:

Նրա խոքով՝ կուսակցության անդամների մի մասն էլ կարծում է, որ Նաիրա Զոհրաբյանի հայտարաությունը կարելի է դիտել որպես կուսակցության պաշտոնական դիրքորոշում:

«Պաշտոնապես ընդունել ենք հրավերը, վարչությունում կքննարկենք և վարչության դիրքորոշումը կարտահայտենք»,- եզրափակեց Հակոբյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը տարածել էր հայտարարություն, որով քաղաքական ուժերին առաջարկում էր խորհրդակցություններ սկսել՝ անցում կատարելու կառավարման խորհրդարանական համակարգի, ինչպես նաև 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգի:

Նախորդ հոդվածը‘Մոնղոլիայում նշվել է Չինգիզ խանի 850-ամյակը’
Հաջորդ հոդվածը‘Երևանի փողոցներում նոր արագաչափեր և տեսախցիկներ են տեղադրվել’