‘Ռուբեն Հայրապետյանին դատի են տալիս ‘

936

«Ռուբեն Հայրապետյանը սույն թվականի օգոստոսի 11-ին հայկական «Նուվել դ’Արմենի Մագազին» ամսագրին տված հարցազրույցում անվայելուչ արտահայտություններ, վիրավորանքներ, զրպարտություններ ու սպառնալիքներ է հնչեցրել իմ հասցեին՝ արատավորելով իմ արժանապատվությունը, պատիվն ու բարի համբավը: Այդ իսկ պատճառով դատարան հայց եմ ներկայացրել, որում ասված է.

«Հայրապետյանը վիրավորանքի ու զրպարտության միջոցով արատավորել է իմ պատիվն ու արժանապատվությունը՝ խախտելով իմ անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը: Ելնելով դրանից, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենգրքի 2-րդ, 87-րդ և 88-րդ կետերով՝ դատարանից խնդրում եմ պարտավորեցնել պատասխանողին հրապարակայնորեն ներողություն խնդրել իմ հասցեին նշած վիրավորական արտահայտությունների համար և հերքել իմ բարի ու գործարար համբավը,  պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները»,- iLur.am-ի հետ զրույցում հայտնեց «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնության ակտիվիստ Դավիթ Սանասարյանը:

Նկատենք, որ դատական հայցում ֆինանսական փոխհատուցման պահանջ չկա:

Դ. Սանասարյանի փոխանցմամբ՝ նման հայցով դատարան են դիմել նաև Հրանուշ Խառատյանն ու Գարեգին Չուգասզյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին հայկական ԶԼՄ-ներում հայտնվեց «Նուվել դ’Արմենի Մագազին» ամսագրին Ռուբեն Հայրապետյանի տված հարցազրույցը, որում վերջինս «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնության ակտիվիստների նկատմամբ թույլ էր տվել անվայելուչ և վիրավորական արտահայտություններ, մասնավորապես՝ «այ ճիճու», «վարձու մարդիկ», «մինչև մահ վախենալու են ինձանից», «իրենց ընտանիքները իմ ձեռքը կրակն են ընկնելու», «իրենք բոլորը շաքարով հիվանդանալու են» և այլն:

 

 

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի առաջնություն. Մխիթարյանը խփեց 14-րդ գնդակը’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ նախագահը ստորագրել է զորակոչի-զորացրման մասին հրամանագիր ‘