‘
Այսօր president.am կայքում հայտվել է տեղեկատվություն, որտեղ նշվում է. «Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար ս.թ. փետրվարի 7-ից փետրվարի 17-ը դիմել են հետևյալ անձինք`
Ռուբեն Վլադիմիրի Ջաղինյանը՝ ծնված 1969թ.
Աստղիկ Շամսի Ավետիսյանը` ծնված 1977թ.
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի 16-րդ կետի համաձայն, մրցութային հանձնաժողովը, ուսումնասիրելով մրցույթի մասնակիցների վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը, կորոշի մրցույթի հաղթողին»:
Հիշեցնենք, որ Ռուբեն Ջաղինյանը «Շարմ» հոլդինգի տնօրենն է, իսկ Աստղիկ Ավետիսյանը՝ ՀՀ նախագահի մամուլի նախկին խոսնակ Սամվել Ֆարմանյանի նախկին օգնականն է:
‘