‘Ռուսական մամուլի անդրադարձը Ռամիլ Սաֆարովի գործին ‘

1753

Օգոստոսի 31-ին  Հունգարիան ստորագրեց ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի արտահանձման համաձայնագիրը, ինչի արդյուքնում ութ տարի առաջ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ոճրագործը վերադարձավ հայրենիք և ազատ արձակվեց:

Ռուսական մամուլն անդրադարձել է  Ռամիլ Սաֆարովի գործի անսպասելի զարգացումներին:

Московские новости-ն այս լուրը ներկայացրել է “Խայտառակ պատմություն. 20-րդ դարի մեծագույն աշխարհաքաղաքական աղետ” խորագրի ներքո:

Հոդվածում մասնավորապես նշվում է.

“51 տարի առաջ Սովետական Միության ավագ լեյտենենտ Յուրի Գագարինին շնորհվեց մայորի կոչում: Այսպես Մոսյվայում գնահատեցին մարդկության պատմության մեջ առաջին անգամ դեպի կոսմոս թռիքչ իրականացրած մարդու սխրանքը:

Երեք օր առաջ ադբեջանցի լեյտենանտ Ռամիլ Սաֆարովը նույնպես մայոր դարձավ: Այսպես Բաքուն գնահատեց հայ սպային քնի մեջ կացնահարած իր հայրենակցի “սխրանքը”:

Գագարինն ու Սաֆարովը /հեղինակը աստեղ ներողություն է խնդրում այս երկու անունները կողք-կողքի դնելու համար/ 27 տարեկանում կատարեցին իրենց կյանքի ամենակարևոր քայլը և երկուսն էլ դրա համար մայորի կոչում ստացան:

Իր «փառքով» մայոր Սաֆարովը պարտական է ՆԱՏՈ-ի կազմակերպած «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրին, որին մասնակցում էր նաև Գուրգեն մարգարյանը:

«Սարսափով եմ պատկերացնում այն զինվորիների բարոյահոգեբանական մակարդակը, որոնց  հորդորում են նմանվել անհաջողակ, անհավասարակշռված և մտատանջությունների մեջ գտնվող սպաներին: Կարեկացանքով եմ վերաբերվում  հարուստ երկրի էլիտային և այն  անմեղ մարդկանց, որոնց առաջնորդները զոմբիացնում են նման զզվելի քարոզչությամբ և ոգևորում նման սոսկալի օրինակներով», հավելում է հեղինակը:

Ադրբեջանցի կանցնահարողը դարձավ ազգի պարծանք: Սաֆարովին անհապաղ ազատեցին պատժի հետագա կրումից, իսկ Պաշտպանության նախարարությունը նրան մայորի կոչում շնորհեց /սպանությունը կատարելու պահին Սաֆարովը կրտսեր լեյտենենտ էր/ և վարձատրեց բանտում անցկացրած ութ տարիների համար,- գրում է lenta.ru-ն:

«Հերոսն» ինքը, որ  դեռ առնվազն 20 տարի պետք է անցկացներ բանտում /ըստ դատավճռի ցմահ ազատազրկման դատապարտված Սաֆարովը պատիժը 30 տարի կրելուց հետո միայն կարող էր դիմել ներում ստանալու համար/, իր ազատումը անվանել է «արդարության վերականգնում»:

Իսկ Հունգարիայի կառավարությունը, երևում է,  առանձնահատուկ շնորհակալության կարժանանա Բաքվի կողմից- ի հեճուկս սեփական օրենքների  ցմահ դատապարտվածին արտահանձնելու համար:  Բուդապեշտը փորձում է արդարանալ՝ ասելով թե Բաքուն խոստացել է, որ դատապարտյալը հայրենիք տեղափոխվելուց հետո կշարունակի պատիժը կրել, իսկ Հայաստանում պնդում են, որ Բուդապեշտի մարդասիրության դիմաց Ադրբեջանը խոստացել է ձեռք բերել մոտ $2 մլրդ-ի Հունգարական պետական պարտատոմսեր:

Նախորդ հոդվածը‘Բուլղարիա – Հայաստան հանդիպումն առանց Բերբատովի ‘
Հաջորդ հոդվածը‘Աղմկոտ տրանսֆերներ’