‘«Ռուսական վիտյազները» առաջին անգամ Հայաստանում բացառիկ շոու կներկայացնեն’

931

Հայաստանի երկնքում առաջին անգամ կթռչի «Ռուսական վիտյազներ» ավիախումբը: News.am-ի թղթակցին «Ռուսհամագործակցության» մամուլի ծառայության պետ Լիանա Ազոյանը հայտնել է, որ հունվարի 10-ին, ժամը 14.00-ին «Էրեբունի» ռազմական օդանավակայանից կմեկնարկի Ռուսաստանի ռազմաօդային ուժերի «Ռուսական վիտյազներ» ավիացիոն խմբի բացառիկ ավիացուցադրությունը:

«Ռուսական վիտյազները» Բահրեյնի ավիասրահում կայանալիք միջազգային ավիաշոուին մասնակցելու նպատակով Մերձմոսկովյան Կուբինկիից կմեկնեն Բահրեյն՝Երեւանի «Էրեբունի» ռազմական օդանավակայանում միջանկյալ կանգառով: Այստեղ օդանավերը կլիցքավորվեն, և բացառիկ ավիաշոու կցուցադրվի, որը հետո կներկայացվի Բահրեյնի ավիասրահում: 

Նախորդ հոդվածը‘Այսօր կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է. Նրա արվեստը, աշխարհայացքը, մտքի փիլիսոփայական խորությունը’
Հաջորդ հոդվածը‘Ստեղծվել է Լևոն Խեչոյանի թաղման կառավարական հանձնաժողով’