Ռուսաստանը զրկվեց Համաշխարհային ուսանողական խաղերն անցկացնելու իրավունքից

213

Ուսանողական սպորտի միջազգային ֆեդերացիայի (FISU) գործադիր կոմիտեի որոշմամբ՝ Ռուսաստանը զրկվեց Համաշխարհային ամառային ուսանողական խաղերն անցկացնելու իրավունքից, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Այն պետք է ընդուներ Եկատերինբուրգը 2023թ․ օգոստոսի 8-ից 19-ը։ Նոր մրցավայրը դեռ չի ընտրվել։

Որոշման պատճառը Ռուսաստանի զինված ուժերի ներխուժումն է Ուկրաինա։

Ավելի վաղ Ռուսաստանը զրկվել էր 2023թ․ տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության անցկացման իրավունքից։

Նախորդ հոդվածըՀենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել
Հաջորդ հոդվածըՌուսաստանցի թենիսիստներին թույլատրել են մասնակցել «Ռոլան Գարոսին»