‘Ռուսաստանը կպաշտպանի ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշումը Հյուսիսային Կորեայի վերաբերյալ’

765

Ռուսաստանը կպաշտպանի ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշումը Հյուսիսային Կորեայի վերաբերյալ

Ռուսաստանը մտադիր է պաշտպանել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծը Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության կողմից տիեզերք արձակված հրթիռի վերաբերյալ: Փաստաթուղթը կարող է ընդունվել գալիք շաբաթվա ընթացքում, Росбалт-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը: «Մեր կարծիքով՝ Հյուսիսային Կորեայի հրթիռի արձակումը ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևի խախտում է, ուստի Խորհուրդը պետք է արձագանքի դրան»,-հավելել է Չուրկինը:

ԱՄՆ-ը պնդում է, որ անհրաժեշտ է ընդունել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը՝ Հյուսիսային Կորեայի նկատմամբ խիստ պատժամիջոցներով՝ կապված 2012 թ. դեկտեմբերին վերջինիս կողմից հրթիռ արձակելու հետ, Սեուլում չորեքշաբթի օրը հայտարարել էր ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Արևելյան Ասիայի և Խաղաղ օվկիանոսի գործերով օգնական Քուրթ Քեմբելը:

Հիշեցնենք, որ 2012 թ. դեկտեմբերի 12-ին հյուսիսկորեական Սոխե տիեզերակայանից ուղեծիր էր արձակվել «Իխնա-3» արբանյակավոր ծանր հրթիռը: Ճապոնական իշխանությունները հաղորդել էին, որ տեղական ժամանակով ժամը 10:20-ին հրթիռն անցել էր ճապոնական Օկինավա նահանգի երկնքով, սակայն այն չէին խփել:

Նախորդ հոդվածը‘Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը փակ է’
Հաջորդ հոդվածը‘Դավիթ Բաբայան. Այնպիսի հակահարված ենք տալու, որ Ալիևը ամբողջ կյանքում հիշի’