Ռուսաստանը կփակի հյուպատոսությունը շվեդական Գյոթեբորգում

297

ՌԴ-ում Շվեդիայի դեսպան Մալենա Մարդը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ, որտեղ նրան հայտնել են ռուսաստանցի դիվանագետներին արտաքսելու պատասխան քայլերի մասին, մասնավորապես՝ շվեդ հինգ դիվանագետներ նույնպես հայտարարվել են անցանկալի անձ։

Նաև սեպտեմբերի 1-ից Մոսկվան ետ է կանչում Սանկտ Պետերբուրգում շվեդական գլխավոր հյուպատոսության աշխատանքի թույլտվությունը և այդ օրվանից դադարեցնում է նաև ռուսաստանյան գլխավոր հյուպատոսության աշխատանքը Գյոթեբորգում, ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հինգշաբթի տարածած հաղորդագրության մեջ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը500-ից ավելի ընկերություն ՀՌԳ-ի մեկնարկից հետո լքել է ՌԴ շուկան
Հաջորդ հոդվածըՉգնահատված «ամենահայրենասերը»