‘«Ռուսաստանը մտադիր չէ խառնվել Հայաստանի և Ղարաբաղի միջև սահմանային մաքսակետի գործերին»’

1101

Ռուսաստանը մտադիր չէ խառնվել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև գտնվող սահմանային մաքսակետի գործերին: Ինչպես հաղորդում են ռուսաստանյան ԶԼՄ-ները, այս մասին այսօր Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ Դաշնային մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովը:

Այն հարցին, թե արդյո՞ք լուծված է մաքսայինների ներկայության հարցը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանի վրա, ԵԱՏՄ-ին Երևանի միանալուց հետո, պաշտոնյան պատասխանել է, որ «առաջիկայում մաքսայինների ներկայություն չի նախատեսվում»:

Նա հաղորդել է, որ վերջերս Հայաստանում նշանակել է իր ներկայացուցչին, որը շուտով կժամանի հանրապետություն, կլինի սահմանի վրա, բայց հայ մաքսայինների աշխատանքներին ռուսաստանյան մաքսայինները չեն խառնվի: «Այսօրվա հիմնական հարցն աշխատանքային լեզվի հարցն է: «Մաքսային եռյակի» երկրներն օգտագործում են ռուսերենը, իսկ Հայաստանում օգտագործվում է հայերենը»,-ասել է Բելյանինովը:

ԵԱՏՄ-ին Հայաստանի միանալու համատեքստում մաքսակետի հարցն առանձնահատուկ արդիականություն ձեռք բերեց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ ինտեգրացիոն այդ կառույցում Հայաստանին սպասում են առանց Արցախի, այսինքն, սպասում են ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններում:

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ն չի հավատում Սերժ Սարգսյանի «սահմանադրական բարեփոխումներին» (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Այսօր ժողովուրդը իշխանություններին հայտ է ներկայացնում, որ ինքը գալիս է իշխանության. Արամ Մանուկյան’