‘Ռուսաստանն արգելափակել է Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ հայտարարությունը’

635

Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարությունը, որը դատապարտում էր Սիրիայի կառավարական զորքերի կողմից Հալեպի քաղաքացիական բնակչությանը օդային հարվածներ հասցնելու փաստը: Նախագահ Բաշար Ասադի զինված ուժերի կողմից տրոտիլով լիցքավորված տակառներով և Scud հրթիռներով հասցված հարվածների արդյունքում սպանվել էր առնվազն 700 մարդ:

ՄԱԿ-ի ներկայացուցիչը հաղորդել է, որ Ռուսաստանը ուղղումներ է կատարել Մեծ Բրիտանիայի կողմից պատրաստված հայտարարության  տեքստում՝ այնտեղից հեռացնելով Հալեպում տեղի ունեցածի մասին հիշատակումը: Ավելի վաղ՝ դեկտեմբերին Ռուսաստանը՝ ՄԱԿ-ում Բաշար Ասադի հիմնական դաշնակիցը, արդեն մեկ անգամ արգելափակել էր ԱՄՆ-ի պատրաստած հայտարարությունը: Բացի այդ՝ Անվտանգության խորհրդի մշտական անդամներ Ռուսաստանը և Չինաստանը, որ վետոյի իրավունք ունեն, արդեն երեք անգամ օգտվել են այդ իրավունքից՝ թույլ չտալով ընդունել սիրիական իշխանությունների գործողությունները դատապարտող և Բաշար Ասադի նկատմամբ միջազգային հանրության կողմից պատժամիջոցներ կիրառելու սպառնալիք պարունակող բանաձևեր: Վերջին արգելափակված փաստաթուղթն արտահայտում էր Անվտանգության խորհրդի վրդովմունքն այն բանի կապակցությամբ, որ կառավարական զորքերն ամեն օր օդային հարվածներ են հասցնում Հալեպին, փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը պետք է չմերժի ՀՀԿ-ական պատգամավորների նախագիծը’
Հաջորդ հոդվածը‘Սև Գիրք’