‘Ռուսաստանում ջրօրհնեքի լողին կմասնակցի 800 հազար մարդ’

610

Ռուսաստանում ջրօրհնեքի լողին կմասնակցի 800 հազար մարդ, նրանց անվտանգությունը կապահովեն ԱԻՆ 2,5 հազար աշխատակիցներ: Այս մասին ИТАР-ТАСС-ին հայտնել է Ռուսաստանի ԱԻՆ  փոքր չափի նավերի գծով տեխնիկական վերահսկողության և ջրային օբյեկտներում աշխատանքների պետական հսկողության բաժնի պետ  Նիկոլայ Սմիռնովը: «Անվտանգությունը, ինչպես և անցյալ տարիներին, կապահովեն վարչության 690 ստորաբաժանումների 2,5 հազար աշխատակիցներ»,- ասել է նա:

Ընդհանուր առմամբ՝ երկրում կկազմակերպվեն 2 600 մկրտության ավազաններ,  և ջրօրհնեքին կմասնակցի մինչև 800 հազար մարդ: «Անցյալ տարի դժբախտ պատահարներ չեն եղել: Բայց մի քանի տարի առաջ դեպքեր են պատահել, երբ այդ միջոցառումների ժամանակ մարդիկ կուտակվել են սառույցի վրա, սառույցն էլ չի դիմացել նրանց ծանրությանն ու կոտրվել է, ու հավաքվածները ջուրն են ընկել», ասել է Սմիռնովը: Ըստ նրա՝ խնդիր են նաև չթույլատրված ջրավազանները, որտեղ ոչ իրենց վարչության աշխատակիցներ կան, ոչ էլ փրկարարներ:

Նախորդ հոդվածը‘Լոնդոնի կենտրոնում ուղղաթիռը բախվել է վերամբարձ կռունկին’
Հաջորդ հոդվածը‘Մարադոնան ցանկանում է հեռանալ ֆուտբոլային աշխարհից’