‘Ռուսաստանցի օդերեւութաբանները աշխարհի վերջի մասին լուրերը «խիստ չափազանցված» են համարում ‘

1002

Ռուսաստանի հիդրոօդերեւությաբանական կենտրոնը աշխարհի վերջը կանխատեսող բնական երեւույթներ չի ֆիքսել, հայտարարել է կենտրոնի տնօրեն Ռոման Վիլֆանդը:

«Ռուսաստանի հիդրոօդերեւութաբանական կենտրոնը ոչ թե աշխարհի վերջը, այլ լուսային օրվա կարճացում է կանխատեսում: Մինչեւ դեկտեմբերի 22-ը օրեցօր աստղաբանական լուսային օրն ավելի ու ավելի կարճ կլինի: Եվ դեկտեմբերի 22-23-ին այն շատ կարճ կլինի՝ ընդամենը յոթ ժամ: որեւէ այլ նշաններ, կապված աշխարհի վերջի հետ, չկան», — ըստ Interfax-ի, հայտարարել է Վիլֆանդը:

Մայաների կանխատեսմամբ, աշխարհի վերջը պետք է լինի 2012-ի դեկտեմբերի 21-ին, ձմեռային արեւադարձի օրը: Վարկածներից մեկի համաձայն, դրա մսաին է վկայում հնդկացիների օրացույցը:

Reuters-ի անցկացրած հարցման համաձայն, մոլորակի յուրաքանչյուր տասներորդ մարդ հավատում է 2012-ի դեկտեմբերին աշխարհի վերջի գալուստին: 

Նախորդ հոդվածը‘ՊՆ. Հայտնի են Քարվաճառում վթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները’
Հաջորդ հոդվածը‘Փոփոխական եղանակը կշարունակվի ‘