ՌՔՎ ղեկավար․ Նոր Կախովկային հարված է հասցվել Զելենսկու հրամանով

340

Խերսոնի մարզի Նոր Կախովկային հրթիռային հարված է հասցվել Վլադիմիր Զելենսկու հրամանով, հայտարարել է Կախովկայի շրջանի ռազմա-քաղաքացիական վարչակազմի ղեկավար Վլադիմիր Լեոնտևը։

«Մեծ ցավով և զայրույթով եմ ասում՝ դա արվել է երկրի նախագահի հրամանով, որի օգտին մարդիկ, նաև նրանք, ովքեր զոհվել են, քվեարկել են․․․ Դա ողբերգություն է մեր խաղաղ քաղաքի համար»,- РИА Новости-ին հայտնել է Լեոնտևը։

Ուկրաինական բանակը Նոր Կախովկային հարվածել է հուլիսի 12-ի գիշերը։ Հարվածի արդյունքում պայթել են սելիտրայի պահեստները, վնասվել են հիվանդանոցը, բնակելի շենքեր և քաղաքի այլ ենթակառույցներ։ Կան զոհեր և բազմաթիվ վիրավորներ։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՍպիտակ տունը հաստատել է, որ Իրանը մտադիր է անօդաչուներ տրամադրել Ռուսաստանին
Հաջորդ հոդվածըԱդրբեջանական ԶՈՒ-ն կրակել է հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում