Ադրբեջանական ԶՈՒ-ն կրակել է հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում

1144

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածել, հայտարարելով, թե իբր հուլիսի 11-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Ավելին՝ նույն ժամանակահատվածում հենց ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումներն են տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։

ՀՀ ՊՆ

Նախորդ հոդվածըՌՔՎ ղեկավար․ Նոր Կախովկային հարված է հասցվել Զելենսկու հրամանով
Հաջորդ հոդվածըՈւկրաինայից մեկ օրում ավելի քան 22 հազար փախստական է ժամանել Ռումինիա