‘Սաակաշվիլիի պաշտոնանկության վերաբերյալ ստորագրահավաք է կատարվում Վրաստանի ողջ տարածքում’

610

Նոյեմբերի 14-ին «Համերաշխություն՝ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության նախաձեռնած ստորագրահավաքը՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վաղաժամկետ պաշտոնանկության վերաբերյալ, նոյեմբերի 28-ից նախաձեռնող խմբերի միջոցով տարածվում է ողջ երկրով մեկ, ВЗГЛЯД թերթին հայտնել են հկ-ում:

Հասարակական կազմակերպությունը նախատեսում է հավաքել 200 հազար ստորագրություն և դրանք հանձնել խորհրդարան, որից հետո օրենսդիր մարմինը պարտավոր է քննարկել այդ հարցը: Ակցիան նախաձենողների կարծիքով՝  Սաակաշվիլիի՝ ևս մեկ տարի նախագահի պաշտոնում մնալը (նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2013 թ. աշնանը) վնասներ կհասցնի Վրաստանին: Թբիլիսիում երկու շաբաթում հավաքվել է 60 հազար ստորագրություն:

Նախորդ հոդվածը‘Ահա այն ֆրանսիացի լրագրողը, ում սպառնացել էր Ս.Սարգսյանի գլխավորած պատվիրակության անդամը ‘
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ նախագահն ընդունել է Սերգեյ Կոնոպլյովին ‘