‘Սաակաշվիլին Ամանորի գիշերը կանցկացնի Աֆղանստանում ‘

585

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Նոր տարուց առաջ կմեկնի Աֆղանստան, որտեղ ծառայություն են կրում վրաց զինվորականները: Այդ մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները՝ վկայակոչելով նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը:

Սաակաշվիլին կմեկնի Գելմեդ գավառ, անձամբ կշնորհավորի զինվորականներին տոնի առիթով եւ նրանց հետ կդիմավորի ամանորյա գիշերը:

Սա Վրաստանի գործող նախագահի երկրորդ այցելությունն է Աֆղանստան: Նախորդ այցելությունը կայացել է 2012-ի փետրվարին:

Նշենք, որ Վրաստանում Սաակաշվիլիի շուրջ իրավիճակն այնքան էլ բարենպաստ չէ: Հոկտեմբերին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո նրա դիրքերը երկրում կտրուկ թուլացել են:

Վրացական ռազմական ստորաբաժանումները Աֆղանստանում խաղաղապահ գործունեություն են իրականացնում 2009-ից: 

Նախորդ հոդվածը‘Բրիտանիայի թագուհին Սուրբ Ծնունդի ուղերձ է հղել 3D ձեւաչափով ‘
Հաջորդ հոդվածը‘Տարվա 10 լավագույն գոլերը. TVGolo’