‘Սաակաշվիլին Չախալյանին ազատ արձակելը «վրաց պետականության դեմ ուղղված քայլ» է համարել’

612

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեղադրել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին եւ խորհրդարանին՝ իր խոսքով, «վրաց պետականության թշնամի» Վահագն Չախալյանին ազատ արձակելու մեջ, հայտնում է Georgia Online-ը:

 «Սա հակապետական քայլ էր. ներման է արժանացել ռուսական գլխավոր հետախուզական ծառայության գործակալ, ով աշխատում էր Վրաստանի ամբողջականության մասնատման ուղղությամբ»,-ասել է նախագահը:

Նա ընդգծել է, որ Չախալյանի ազգային պատկանելությունը կարեւոր չէ. «Այստեղ խոսքը չի գնում էթնիկ պատկանելության մասին: Մենք ունենք հայեր, ովքեր ազնվորեն ծառայում են մեր երկրին: Իվանիշվիլին պետք է հասկանա, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդի խնդրանքով հանցագործին ազատ արձակելը ոչ միայն մեծ սխալ է, այլեւ հանցագործություն մեր պետականության առջեւ»,-ասել է Սահակաշվիլին:

Վրաստանի նախագահն ընդգծել է նաեւ, որ այս ակցիան դեռ բացասական հետեւանքներ է ունենալու:

 

Նախորդ հոդվածը‘«Նյուքասլի» հարձակվողը ձերբակալվել է բռնաբարության կասկածանքով’
Հաջորդ հոդվածը‘Ջեյմս Քեմերոնին «Ավատարի» համար դատարան են կանչել’