‘Սաակաշվիլի. «Վրաստանը վերածել են Ադրբեջանի դեմ սադրանքների ռուսաստանյան հրաձգարանի»’

1266

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեկնաբանել է  «Չիխուրա» և «Նեֆթչի» թիմերի միջև ֆուտբոլային հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպը (Բաքվում կայացած հանդիպման ժամանակ վրաց ֆուտբոլասերները պաստառ են պարզել, որի վրա Վրաստանի կազմում ընդգրկված են եղել ադրբեջանական Զաքաթալա և Գախ քաղաքները: Դրանից հետո ադրբեջանցի և վրացի երկրպագուների միջև բախումներ են տեղի ունեցել, սակայն, ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվության համաձայն՝ իրավապահներն արագ հարթել են միջադեպը:) Սաակաշվիլին հայտարարել է, որ նման իրավիճակը երկիրը դնում է ծանր կացության առջև, և Վրաստանը չպետք է կրկնի նախկին սխալները, փոխանցում է «Грузия Online»-ն:

«Այն, որ սադրանքը կազմակերպվել է Բաքվում, ինքնին զայրացուցիչ է, սակայն առանձին վերցրած՝ այս դեպքն այնքան անհանգստացնող չէ, որքան ընդհանուր համատեքստը, որ մենք ունենք Ադրբեջանի՝ մեր գլխավոր ռազմավարական գործընկերոջ հետ:

Ադրբեջանն իր երկրի կեսի էլեկտրաէներգիան անջատեց, երբ Ռուսաստանը անջատել էր Վրաստանի լույսն ու գազը, և Ադրբեջանի օգնությամբ մենք փրկվեցինք այդ ամբողջ ընթացքում: Ադրբեջանը մի քանի անգամ մեզ այնպես է օգնել, ես առայժմ չեմ կարող դրա մասին խոսել: Ավելի՛, քան ցանկացած մեկ այլ երկիր: Այն, որ Վրաստանը վերածել են Ադրբեջանի դեմ սադրանքների հրաձգարանի, այն, որ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները ժամանում են Վրաստան և հանդիպում նրա նախագահի հետ, և այնտեղ չի գալիս վրաց և ոչ մի նախարար՝ չէ՞ որ դա վիրավորական է: Այն, որ Ադրբեջանի միջազգային օդանավակայանում վրացական հատուկ ծառայությունները, ադրբեջանցիների գլխի վրայից թռչելով՝ սադրանքի են ենթարկում վրացի պատգամավորներին, և այն, որ վերջին տարիներին ու ամիսներին Իվանիշվիլին ջանում է ադրբեջանական գերատեսչությունների գլխին նստեցնել իր մերձավոր ազգականին՝ ոմն Ուչայի (նկատի ունի Ուչա Մամացաշվիլիին)…

Ռուսաստանը հասավ նրան, որ Վրաստանի կառավարությանը հեռացրեց Ուկրաինայից, վերջին ամիսներին մենք աներևակայելի խնդիրներ ենք ունենում Ադրբեջանի հետ, լուրջ հարցեր են առաջացել Թուրքիայի հետ հարաբերություններում: Ո՞ւմ հետ այժմ Վրաստանը կարող է հույս կապել: Ո՞ւմ շահերից է բխում այս խաղը: 1921 թ. Վրաստանը լրիվ մենակ էր մնացել… Ես չեմ ցանկանում, և ոչ ոք էլ դա թույլ չի տա, որ 21-րդ դարում մենք կրկնենք բոլոր նույն հիմար սխալները»,- հայտարարել է Սաակաշվիլին: Փոխանցում է haqqin.az-ը:

Նախորդ հոդվածը‘Քեմերոնը ՆԱՏՕ-ին առաջարկում է վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունները’
Հաջորդ հոդվածը‘Իրանցի արվեստագետները պաղեստինցի երեխաների համար արյուն են հանձնում’