‘Սալոնիկի բնակիչը բանկ է գրավել և սպառնում է ինքնահրկիզվել’

603

Սալոնիկում 72-ամյա թոշակառուն ներխուժել է Deposits and Loans Fund բանկը և սպառնացել ինքնահրկիզվել, եթե իրեն անհապաղ չվերադարձնեն դատարանի որոշմամբ տվյալ բանկում սառեցված խոշոր գումարը, հայտնում է Associated Press-ը:

Տեղի ինքնակառավարման մարմինների ջանքերով հաջողվել է տարհանել բանկի աշխատակիցներին և բանակցություններ սկսել շենքը գրաված թոշակառուի հետ: Բանկի մասնաճյուղի տնօրենը ներկայումս գտնվում է շենքի ներսում՝ պատանդի կարգավիճակով:

Իրավապահ մարմինների փոխանցած տեղեկատվության համաձայն՝ 72-ամյա (ըստ որոշ աղբյուրների՝ 62-ամյա) թոշակառուն մեղադրվում է անօրինական խաղատների գործարկման մեջ,  ինչի պատճառով նրան պատկանող դրամական միջոցները, դատարանի որոշմամբ, ժամանակավորապես տեղափոխել են Deposits and Loans Fund բանկ և սառեցվել:

Նախորդ հոդվածը‘Գագիկ Ջհանգիրյան. Ձեռնամուխ ենք եղել ՍԴ ներկայացվող դիմումի բովանդակային մասի շարադրմանը’
Հաջորդ հոդվածը‘ԵՊՀ-ում ծեծել են «Հակահարված» art խմբի անդամին (տեսանյութ)’