‘Սալջարդ ստացած զինվորին հոսպիտալացրել են’

941

Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասից Երևան քաղաքի ՀՀ ՊՆ հոսպիտալ են տեղափոխել 18-ամյա զինվոր Էրիկ Համբարձումյանին, iLur.am-ին հայտնեց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա փոխանցմամբ՝ ուսումնավարժանքի ժամանակ զինվորը երիկամի շրջանում ստացել է սալջարդ, և նրան տեղափոխել են Երեւան: Մամուլի քարտուղարի հավաստմամբ, սակայն, լուրջ բան չկա:

Նախորդ հոդվածը‘Դեկտեմբերի 7-ին Էթիկայի հանձնաժողովում կքննվի ՀՅԴ-ի դիմումը’
Հաջորդ հոդվածը‘Հրապարակվել է այն միկրոավտոբուսների ցանկը, որոնք կփոխարինվեն ավտոբուսներով’