‘Սահակաշվիլու կուսակցության ներկայացուցիչները նախկին պաշտոնյաների ձերբակալությունները քաղաքական հետապնդում են համարում ‘

1082

Վրաստանի նախկին իշխող «Միացյալ ժողովրդական ճակատ» կուսակցության պատգամավորները համարում են, որ նախկին պաշտպանության նախարար Բաչո Ախալայայի,  ԶՈՒ գերագույն  շտաբի հրամանատար Գեորգի Քալանդաձեի և ՊՆ չորրորդ բրիգադի հրամանատար Զուրաբ Շամաթավայի ձերբակալությունը քաղաքական հետապնդում է:

«Սա անձամբ Բիձինա Իվանիշվիլու և Իրակլի Ալասանիայի կողմից պատվիրված քաղաքական հաշվեհարդար է»,- ըստ «Նովոստի-Գրուզիա» գործակալության՝ հայտարարել է «Միացյալ ժողովրդական ճակատ» խմբակցության պատգամավոր Պավլե Կուբլաշվիլին և հավելել, որ իշխանության փոփոխության արդյունքում պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնած Ալասանիան վրեժ է լուծում Ախալայայից Զուգդիդիի շրջանում մեծամասնական ընտրակարգով կրած իր պարտության համար:

Խորհրդարանական փոքրամասնության մեկ այլ պատգամավոր՝ Ճիորա Տակտակիշվիլին, նշել է, որ նման գործողությունները համապատասխանում են «սովետական ԿԳԲ-ի աշխատաոճին»:  «Դատախազությունը հատուկ է կազմակերպել Ախալայայի ձերբակալությունը՝ անցկացնելով այն Զուգդիդիում ընդդիմության հանրահավաքը ցրելու օրը»,- նկատել է Տակտակիշվիլին:

Նախորդ հոդվածը‘Անգլիացի գիտնական. Ձեր ղեկավարը, հնարավոր է, պարզապես փսիխոպատ է ‘
Հաջորդ հոդվածը‘Լուչեսկու. Մենք հանդիպմանը պատրաստ ենք’