‘Սահակ Մուրադյանի ցուցահանդեսի բացումը. Կյանքը առանց «գլամուրի» եւ «թիթիզությունների». Տեսանյութ’

1622

Այսօր «Ականաթ» պատկերասրահ-սրճարանում բացվել է երիտասարդ լուսանկարիչ Սահակ Մուրադյանի առաջին անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կտեւի մինչեւ օգոստոսի 29-ը:

Սահակ Մուրադյանը, ով, ի դեպ, նաեւ մեր կայքի ֆոտոթղթակիցն է, նոր է սկսել զբաղվել լուսանկարչությամբ, սակայն, «կադր տեսնելու» կամ «կադր բռնելու» իր ունակությամբ եւ «աչքով» բազմաթիվ պրոֆեսիոնալների հետ կարող է մրցել:

Սահակի նկարներն աչքի են ընկնում իրենց յուրահատուկ խորությամբ: Դրանք հաստատ «գլամուր» կամ «թիթիզ» չես անվանի: Դրանք խորն են, ինչն առավել ուշագրավ է՝ նրա երիտասարդ տարիքը հաշվի առնելով: 

Սահակը լուսաբանում է տարբեր թեմաներ, տարբեր մարդիկ ու առարկաներ կարող են հայտնվել նրա օբյեկտիվի թիրախում, սակայն նույնիսկ առօրեական ֆոտոնկարները նա անում է այնպիսի «աչքով», ասես առանձին ստեղծագործություններ լինեն, իրարից անկախ: Սահակի նկարները զուրկ են ավելորդ «վերամբարձությունից», դրանք մեր կյանքի, մեր աշխարհի, մեր քաղաքի, մեր միջավայրի, վերջապես՝ հենց մեր մասին են:

Շնորհավորում ենք մեր տաղանադավոր լուսանկարչին եւ մաղթում ենք ամենակարեւորը՝ որ ամեն անգամ ինքը գերազանցի հենց ինքն իրեն: Ինքը հաստատ դա կարող է անել:

Ցուցահանդեսի բացման տեսանյութը` ստորեւ 

Նախորդ հոդվածը‘Օբաման հաստատել է իր մասնակցությունը Սանկտ Պետերբուրգում G20 գագաթնաժողովին ‘
Հաջորդ հոդվածը‘Նույն զորամասում ամիսներ առաջ ևս մեկ ինքնասպանություն էր եղել. Մամուլ’