‘Սամիր Նասրին «Մանչեսթեր Սիթիում» իրեն մեկուսացված է զգում’

577

«Մանչեսթեր  Սիթիի» կիսապաշտպան Սամիր Նասրիի գործակալ Ժան-Պիեր Բերնեն պատմել է թիմում ֆուտբոլիստի վիճակի մասին:

«Նասրին իրեն թիմից մի փոքր մեկուսացված է զգում, չնայած նա բավական ամուր բնավորություն ունի: Նա որոշակի ներքին տհաճություն է զգում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում տեղի ունեցածի համար: Քննադատությունը անարդարացի էր, եւ դա ազդեց նրա վրա»,- ասել է Բերնեն:

Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ սկզբունքային մրցավեճից հետո (2:3) «Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին Նասրիին խիստ քննադատության ենթարկեց սխալի համար, որն էլ պարտության պատճառ դարձավ:  Նասրին իրեն անհաջող դրսեւորեց պատում կանգնած ժամանակ:

Նախորդ հոդվածը‘Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսին ստորագրել է նոր սահմանադրությունը’
Հաջորդ հոդվածը‘Ալիևը հանդիպել է Իվանիշվիլիի հետ’