‘Սանկտ Պետերբուրգի դատարանը Մադոննային ռուսերեն ծանուցագիր է ուղարկել (լուսանկար)’

797

Պետերբուրգի Մոսկովյան շրջանային դատարանը պատրաստվում է  Լուիզա Վերոնիկա Չիկոնեին, որ հայտնի է որպես երգչուհի Մադոննա, դատակոչել միասեռականության քարոզչության գործով: Երգչուհին հանդես կգա որպես պատասխանող: «Մեզ հայտնի է, որ դատարանը նախապատրաստել է հայցադիմումի թարգմանությունը, որը պետք է ուղարկվի Լուիզա Վերոնիկա Չիկոնեի նյույորքյան հասցեով, ինչպես նաև  նրա մոսկովյան Hard Candy Fitness ընկերությանը»,- ըստ «Ինտերֆաքսի»՝ ասել է հայցվորի ներկայացուցիչ Դարյա Դեդովան և հավելել, թե դատարանն առաջնորդվել է նրանով, որ երգչուհու մոսկովյան ընկերությունը կօգնի ծանուցելու Մադոննային և նրա ներկայացուցիչներին Պետերբուրգում ընթացող դատավարության մասին:

Իսկապես, Life News-ը հրապարակել է երգչուհու ընկերությանն ուղարկված ռուսերեն փաստաթուղթը, որում Սանկտ Պետերբուրգի Մոսկովյան շրջանի դատարանի դատավոր, ոմն Վ.Մ. Բարկովսկի, խնդրում է պատասխանողին ծանուցել դատավարության մասին և պահանջում, որպեսզի կամ երգչուհին, կամ նրա ներկայացուցիչները ներկայանան դատարան:

Առայժմ Մադոննան որևէ կերպ չի արձագանքել, թե գալո՞ւ է Պետերբուրգ: Դատարանը ենթադրում է, որ նա արհամարհում է դատավարությունը, կամ էլ ծանուցագրերը դեռ նրան չեն հասել ԱՄՆ-ում:

\"\"

Նախորդ հոդվածը‘Արամ Առաջինն ընդունել է Հնդկաստանի կաթողիկոսի ներկայացուցիչներին ‘
Հաջորդ հոդվածը‘Իսպանիան չի հաղթում, Ռոնալդուն չի խփում, իսկ Լուկաշենկոյի սպառնալիքներն էլ ազդում են (տեսանյութեր)’