‘Իսպանիան չի հաղթում, Ռոնալդուն չի խփում, իսկ Լուկաշենկոյի սպառնալիքներն էլ ազդում են (տեսանյութեր)’

1078

Իրադարձություններով գերհագեցած անցավ ֆուտբոլային օրը 2014թ. աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարում, որտեղ կայացավ չորրորդ տուրի 24 հանդիպում, եւս մեկը հետաձգվեց:

Աշխարհի առաջնության խմբային մրցաշար

խումբ

ԽորվաթիաՈւելս` 2:0

Մանջուկիչ, 27, Էդուարդո, 57

ԲելգիաՇոտլանդիա` 2:0

Բենտեկե, 69, Կոմպանի, 71

ՄակեդոնիաՍերբիա` 1:0

Իբրաիմի, 59 (11մ)

Այս խմբում հստակ ընդգծվեցին առաջատարները` Բելգիան եւ Խորվաթիան: Վերջիններս արդեն վեց միավորով առաջ անցան հետնապահներից` Սերբիայից եւ Մակեդոնիայից:

խումբ

ՉեխիաԲուլղարիա` 0:0

ԻտալիաԴանիա` 3:1

Մոնտոլիվո, 33, Դե Ռոսի, 37 , Մարիո Բալոտելի, 54 –Կվիստ, 45

Իտալիան երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ եւ նորից 3:1 հաշվով: Ինչ որ դուր է եկել այս հաշիվը Պրանդելիի սաներին: Գրեթե նույն ոճով իտալացիները խաղացին, ինչպես` Երեւանում: Ճիշտ է, ամբողջ 2-րդ խաղակեսը իտալացիները ստիպված էին 10 հոգով խաղալ. Դաշտից հեռացվել էր Օսվալդոն:

Ինչպես եւ կանխատեսել էինք, Չեխիա – Բուլղարիա հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով:

խումբ 

Ֆարերյան կղզիներԻռլանդիա` 1:4

Հանսեն, 68 — Վիլսոն, 46, Ուոլտերս, 53, Ժուստինուս (ինքնագոլ), Դարեն Օ`Դի, 88

ԳերմանիաՇվեդիա` 4:4

Կլոզե, 8, 15, Մերտեսակեր, 39, Օզիլ, 56  –Իբրահիմովիչ, 62, Լուստիգ, 64, Էլմանդեր, 76, Էլմ, 90

Ավստրիա  — Ղազախստան` 4:0

Յանկո, 24, 63, Ալաբա, 71, Հարնիկ, 90

Այն, ինչ տեղի ունեցավ Գերմանիայում, իհարկե, սուր արկածային, ֆատաստիկ թրիլերի ժանրից էր: Դեռ երկար գերմանացիները իրենց երազներում կտեսնեն այս մղձավանջը: Երեկ բոլորը պատմությունն էինք քրքրում եւ այդպես էլ չգտան գեթ մեկ դեպք, որ գերմանացիները 4 գնդակի առավելությունը չպահպանեին:

խումբ

ՀունգարիաԹուրքիա` 3:1

Շալաի, 31, 50, Գերա, 57 – Էրդինկ, 22

ՌումինիաՀոլանդիա` 1:4

Մարիկա, 41 –Լենս, 9, Մարտինս, 29, Վան դեր Վարտ, 45 (11մ), Վան Պերսի, 86

ԱնդորրաԷստոնիա` 0:1

Օպեր, 57

Հոլանդիան ոչ մի խնդիր չունեցավ Ռումինիայում, չնայած սպասվում էր, որ ռումինացիները կդիմադրեն: Հունգարիան հաղթեց Թուրքիային եւ մեր հարեւանը թերեւս արդեն կարող է խաչ քաշել Բրազիլիայի վրա:

խումբ

ԿիպրոսՆորվեգիա` 1:3

Ալոնեֆիտիս, 42 –Հանգելան, 44, Էլյունուսի, 81, Քինգ, 83

Իսլանդիա  – Շվեյցարիա` 0:2

Բարնետա, 66, Գավրանովիչ, 79

ԱլբանիաՍլովենիա` 1:0

Ռոշի, 36

«Ճ» խմբում Շվեյցարիան եւ Նորվեգիան են գլխավորում աղյուսակը:

խումբ

ՌուսաստանԱդրբեջան` 1:0

Շիրոկով, 83 (11մ)

ԻսրայելԼյուքսեմբուրգ` 3:0

Հեմեդ, 14, 48, Վասատ, 36

ՊորտուգալիաՀյուսիսային Իռլանդիա` 1:1

Պոշտիգա, 79 — Մակգին, 30

Ռուսաստանը կասկածելի 11 մետրանոց հարվածի հաշվին կրեց իր հերթական հաղթանակը, իսկ ահա Պորտուգալիայում իսկական անակնկալ տեղի ունեցավ. Համեստ հյուսիսիռլանդական կոլեկտիվը անձնուրաց դիմադրություն ցույց տվեց պորտուգալացիներին, գրեթե անթերի խաղալով պաշտպանությունում: Ընդամենը ոչ-ոքի, որը Պորտուգալիայի համար հավասարազոր է պարտության: Այժմ պորտուգալացիները ռուսներից ետ են մնում 5 միավորով: Առանձին պետք է նշել Կրիշտիանու Ռոնալդուի չափազանց դժգույն խաղը: Ամբողջ խաղի ընթացքում ընդամենը մեկ գոլային պահ ունեցավ եւ ուրիշ ոչինչ:

 

խումբ

ԼատվիաԼիխտեյնշտեյն` 2:0

Բուլվիտիս, 29, Գաուռակս, 77

Գաուֆման, 60 (Լիխտեյնշտեյն, 60)

Բոսնիա-Հերցեգովինա – Լիտվա` 3:0

Իբիշեւիչ, 25, Ջեկո, 35, Պյանիչ, 41

Սլովակիա – Հունաստան` 0:1

Դիմիտրիոս Սալպինգիդիս (63)

Ինչպես երեւում է, այս խմբում ամեն ինչ կորոշվի Հունաստան – Բոսնիա-Հերցեգովինա հանդիպումներում:

խումբ

Սան ՄարինոՄոլդովա` 0:2

Դադու, 73, Եպուրյանու, 78

ՈւկրաինաՄոնտենեգրո` 0:1

Դամյանովիչ, 45

Լեհաստան – Անգլիա` (անձրեւի պատճառով խաղը հետաձգվել է եւ կկայանա այսօր)

Ուկրաինան Բլոխինի բացակայությամբ հերթական անգամ ձախողեց խաղը եւ պարտվեց Մոնտենեգրոյին: Այս հաշիվը չի կարելի անակնկալ համարել, որովհետեւ բալկանցիները ավելի շատ գոլային պահեր ունեին, բավական վստահ էին խաղում եւ արժանի հաղթանակ տարան:

խումբ

Բելառուս – Վրաստան ՝ 2:0

Բրեսան, 6, Դրագուն, 28

Իսպանիա – Ֆրանսիա` 1:1

Ռամոս, 25 – Օլիվյե Ժիրու, 90

Չլիներ Գերմանիայում տեղի ունեցած զարմանահրաշ դեպքերը, ապա հենց Իսպանիա – Ֆրանսիա հանդիպումը պետք է համարվեր 4-րդ տուրի եւ ընդհանրապես մարզական օրվա գլխավոր զարդը: Իսպանիայի հավաքականը ընտրական մրցաշարերում 24 անընդմեջ հաղթանակ էր տարել եւ արտակարգ շարքն ընդհատվեց: Ընդհատվեց խաղի վերջին վայրկյաններին: Երկու թիմերն էլ գերազանց ֆուտբոլ ցուցադրեցին: Իսպանիան, ինչպես միշտ, մեծ առավելություն ուներ, բայց ֆրանսիացիները երկրորդ խաղակեսում նույնպես «ատամ» ցույց տվեցին: Իսպանիան չիրացրեց բազմաթիվ գոլային պահեր, նույնիսկ 11 մետրանոց հարված, բայց Ֆրանսիայի մաքուր խփած գոլն էլ չհաշվեցին: Հիանալի ֆուտբոլ էր եւ կողմերը արժանի չէին պարտության:

Մյուս խաղում Բելառուսը հաղթեց Վրաստանին: Խաղի իսկական հերոսը դարձավ… Բելառուսի նախագահ Ալ. Լուկաշենկոն, որը Իսպանիայի կրած պարտությունից հետո այնպես հրապարակավ պախարակեց Բելառուսի հավաքականին` մի քիչ էլ ակնարկելով, սպառնալով,  որ բելառուսների վերջը վատ կլինի, որ բելառուսները մռայլ հեռանկարներից խուսափելու համար մի շնչով հաղթեցին Վրաստանի ամուր թիմին:

 

Նախորդ հոդվածը‘Սանկտ Պետերբուրգի դատարանը Մադոննային ռուսերեն ծանուցագիր է ուղարկել (լուսանկար)’
Հաջորդ հոդվածը‘«Արմավիայի» չվերթները կրկին դադարեցվել են’