‘Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում խոշոր պայթյուն է որոտացել ‘

804

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում գազատար մեքենայի պայթյունի հետևանքով 10 մարդ է զոհվել, և մոտ 50 մարդ հոսպիտալացվել, հայտնում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը:

Հինգշաբթի օրը վաղ առավոտյան բնական գազ տեղափոխող մեքենան բախվել է կամրջի բազրիքին և պայթել, ինչի հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել: Գազատարն ու մոտակայքում գտնվող մոտ տասը մեքենա ամբողջովին այրվել են: Դեպքի վայր ժամանակ հրշեջներին երկար ժամանակ չի հաջողվել հանգցնել կրակը, ինչի հետևանքով փրկարարներն ու բժիշկները չեն կարողացել տուժածներին օգնության հասնել և դուրս բերել այրվող մեքենաներից:

Նախորդ հոդվածը‘Արմեն Աշոտյանը ներկայացրեց հարկային պարտավորությունների կատարման մասին հաշվետվությունը’
Հաջորդ հոդվածը‘«Շախտյորը» հաղթեց, Մխիթարյանը չիրացրեց 11 մետրանոց հարվածը’