Սաստիկ բքի պատճառով ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

268

Փետրվարի 5-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Բքի պատճառով Հարժիս բնակավայրի խաչմերուկից մինչև Գորիս, Շինուհայրից մինչև Տաթև ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Ծովագյուղից դեպի Սևանի թերակղզի, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածներում, Աշոցքի, Ամասիայի, Գավառի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Մեղրիի և Ճամբարակի լեռնանցքներում բուք է։

Ջերմուկի, Սիսիանի, Ախուրյանի, Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

Նախորդ հոդվածըՊայթյունի հետևանքով երկու զոհ կա
Հաջորդ հոդվածըՑլերի, Հռչակագրի, մեր ինքնության և օրեր առաջ այս տաղավարում տեղի ունեցածի մասին․ Գարեգին Խումարյան