Պայթյունի հետևանքով երկու զոհ կա

419

Երևանի Նոր Արեշի 34 փողոցում պայթյունի հետևանքով փլուզված տների փլատակներից դուրս է բերվել երկու քաղաքացու՝ տղամարդու և կնոջ դի, լրագրողներին տեղեկացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:

Ավելի վաղ փլատակներից դուրս էին բերել երկու քաղաքացու՝ կին և տղամարդ. նրանցից մեկի վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ մյուսինը՝ բավարար:

Փրկարարները որոնողական աշխատանքները շարունակվում են հնարավոր այլ տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Նախորդ հոդվածըԿառավարությունը հրաժարական է տվել
Հաջորդ հոդվածըՍաստիկ բքի պատճառով ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ