‘Սարգիս Գեւորգյան. Դատաքննությունն ուզում են արագ ավարտել. Տեսանյութ’

1267

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Վերաքննիչ դատարանում սկսվել է Կոնգրեսի 4 ակտիվիստների՝ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գեւորգյանի, Արտակ Կարապետյանի եւ Դավիթ Քիրամիջյանի գործով դատավարությունը: Այս պահին դատարանը երկրորդ ընդմիջումն է հայտարարել:

iLur.am-ի հետ զրույցում Սարգիս Գեւորգյանը նշեց, որ իր տպավորությամբ՝ այսօր դատարանը գործում է արագ, նախորդ դատական նիստերի ժամանակ խորհրդակցական սենյակում 1-2 ժամ էին անցկացնում, այսօր շատ կարճ տեւեց:

«Կարծում եմ՝ դատաքննությունն ուզում են արագ ավարտել, իսկ թե երբ որոշումը կկայացնեն, դա արդեն նորից կերեւա վերջնական փուլում»,- նշեց Գեւորգյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:  

 

 

 

Նախորդ հոդվածը‘Առաքելյանին ազատ արձակելու միջնորդությունը մերժվեց, դատարանը երկրորդ ընդմիջումը հայտարարեց. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Դավիթ Քիրամիջյան. Տպավորություն ունեմ, որ ամեն ինչ նույն ուղով է շարունակում ընթանալ, ինչպես այս նույն ատյանում եւ այլ ատյանների դատարաններում. Տեսանյութ’