‘Սաֆարովի վերաբերյալ ԵՄ Խորհրդարանի բանաձեւի երկրորդ նախագիծը’

1479

Ինչպես արդեն տեղեկացրել է iLur.am-ը, Եվրոպական խորհրդարանում վաղը` սեպտեմբերի 13-ին, տեղի կունենա նիստ, որի ընթացքում նախատեսված է քննարկել նաեւ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հարցը:  Այսօր iLur.am-ը ներկայացրել է քննարկման համար Եվրոպական խորհրդարանի «Լիբերալների եւ դեմոկրատների ալյանս» խմբակցության կողմից կազմված բանաձեւի նախագիծը:

Սաֆարովի հարցով բանաձեւի նախագիծ է հեղինակել նաեւ ԵՄ խորհրդարանի  ECR (Կոնսերվատորների եւ ռեֆորմիստների) խմբակցությունը:

Բանաձեւի նախագիծը ներկայացնում ենք ստորեւ.

 

Չարլզ Թաննոկ եւ Ռըշարդ Չեռնեցկի՝ Եվրոպայի կոնսերվատորների եւ ռեֆորմիստների անունից

Եվրոպական խորհրդարանը հաշվի առնելով՝

-Իր նախկին բանաձեւերը Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ, եւ մասնավորապես, որոնք վերաբերվում են մարդու իրավունքներին:

-ԵՄ Գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի եւ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի համատեղ հայտարարությունը՝ Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման վերաբերյալ (03.09.2012)

-ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակի՝  Ռամիլ Սաֆարովին ներելու Ադրբեջանի որոշման կապակցությամբ նախագահ Օբամայի անունից  արված հայտարարությունը:

-Հունգարիայի վարչապետ Վիկտոր Ուրբանի սեպտեմբերի 3-ի հայտարարությունը, որում նա հավաստիացրել է, որ Հունգարիան գործել է իր միջազգային պարտավորություններին համապատասխան:  

-Արտահանձման մասին Եվրոպական Կոնվենցիայով եւ Դատապարտված անձանց արտահանձնման մասին Կոնվենցիայով իրականացվող միջազգային իրավունքի պրակտիկան:

-Հունգարիայի պետական կառավարման եւ արդարադատության պաշտոնական նամակը Ադրբեջանի արդարադատության փոխնախարար Վիլայաթ Զահիրովին՝ 2012 թվականի օգոստոսի 15:  

-ԵՄ կանոնադրությունը:

Այն պարագայում երբ՝

Ա. Ադրբեջանը հանդիսանում է ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ, ինչպես նաեւ Եխ անդամ:  

Բ. Ադրբեջանի քաղաքացի Ռամիլ Սաֆարովը 2004-ից ցմահ ազատազրկման էր դատապարտվել՝ հայազգի զինվորական Գուրգեն Մարգարյանի դաժան եւ սառնարյուն սպանության համար, որը նա իրականացրել է 2004 թվականին Բուդապեշտի զինվորական ակադեմիայում, որտեղ երկու տղամարդիկ մասնակցում էին ՆԱՏՕ-ի կողմից կազմակերպված անգլերենի դասընթացներին:  

Գ. Հունգարիան եւ Ադրբեջանը ստորագրել են դատապարտված անձանց փոխանցման մասին Կոնվենցիան:  

Դ. Հունգարիայի պետական կառավարման եւ արդարադատության նախարարին ուղղված՝ արդարադատության նախարար Զահիրովի նամակում տեղեկացվել էր Հունգարիային, որ դատապարտված անձանց արտահանձման մասին օտար պետության դատարանի որոշումն ի կատար ածելով՝ իր բանտարկության մնացած մասը ադրբեջանական բանտում իրականացվելու է Կոնվենցիայի 9-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն. 1՝ եւ առանց մեղադրանքի մեղմացման: Նա նաեւ նշել է, որ Հունգարիան Ադրբեջանի ՔՕ-ի 57.3 Հոդվածի համաձայն, սպանության համար ցմահ պատիժ կրող դատապարտյալի պատժամիջոցը կարող է փոխվել բացառապես դատարանի որոշմամբ՝  որոշակի ժամկետով ազատազրկմամբ, կամ՝  կարող է պայմանական վաղաժամկետ ազատում ստանալ առնվազն 25 տարի բանտում պատիժը կրելուց հետո:

Ե. Ռամիլ Սաֆարովի Ադրբեջան արտահանձնումից անմիջապես հետ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ներել է Ռամիլ Սաֆարովին՝ Ադրբեջանի Սահմանադրության եւ դատապարտված անձանց հանձնման Կոնվենցիայի 12-րդ հոդվածի համաձայն:

Զ. Նախագահական ներումը իրականացվել է նման կարճ ժամանակահատվածում, հարցեր են առաջացնում Ռամիլ Սաֆարովի հայրենադարձության կապակցությամբ, որը  չի համապատասխանում հունգարական կողմին արդարադատության փոխնախարար Զահիրովի տված հավաստիացումներին, այն դեպքում, երբ Հայաստանը որպես բողոքի նշան խզել է իր դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:  

Է. Հայազգի զինվորականի մարդասպանի ներումը հղի է տարածաշրջանում իրավիճակի սրմամբ:  

Ը. Ադրբեջանը հանդիսանում է ԵԽ անդամ եւ ստորագրել է Մարդու իրավունքների եվրոպական Կոնվենցիան:  

1. Իր մտահոգությունն է հայտնում Ադրբեջանում մարդասպան Ռամիլ Սաֆարովի պատվավոր ընդունելության, նրան մայորի կոչում շնորհելու եւ 8 տարվա աշխատավարձը վճարելու որոշման կապակցությամբ:  

2. Կոչ է անում Ադրբեջանին եւ Հայաստանին մասնակցել հաշտեցման գործընթացին:

3. Հիշեցնում է իր դիրքորորշման մասին, որ ԵՄ-ի եւ Ադրբջանի միջեւ Ասոցացման Համաձայնագրում, որի շուրջ ներկայում ընթանում են բանակցություններ, պետք է ներառվեն նաեւ մարդու իրավունքների խրախուսմանն ու օրենքի գերակայությանը վերաբերվող դրույթներ:

4. Հիմնավորապես կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ակտիվացնել իրենց ջանքերը դատական համակարգի բոլոր ոլորտների բարեփոխման ուղղությամբ, այդ թվում՝ հետաքննության, դատավարության, դատապարտման, ազատազարկման եւ բողոքարկման գործընթացների հետ կապված:

5. Կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին կատարել Եվրոպական դատարանի մարդու իրավունքների ոլորտում Ադրբեջանի վերաբերյալ կայացրած բոլոր վճիռները:

6. Հանձնարարում է իր ներկայացուցչին ներկայացնել այս բանաձեւը Խորհրդին, Հանձնաժողովին, ԱԳԵԾ-ին, Ադրբեջանի եւ ԵՄ անդամ երկրների կառավարություններին եւ խորհրդարաններին: 

Նախորդ հոդվածը‘ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Կիպրոս’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյան. ՏԻՄ ընտրություններն անցել են մրցակցային պայմաններում’