‘ՍԴ-ը կասեցրել է կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառությունը’

1967

Սահմանադրական դատարանը կասեցրել է կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառությունը:

Քիչ առաջ Սահմանադրական դատարանի մամուլի հետ կապերի պատասխանատու Հովհաննես Պապիկյանը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«ՀՀ սահմանադրական դատարանը 2014 թվականի հունվարի 24-ին աշխատակարգային նիստում որոշել է մինչեւ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ավարտը կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը»: 
Գործով դատաքննությունը կայանալու է 2014 թվականի մարտի 28-ին` բանավոր ընթացակարգով:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի 36 պատգամավորներ չորս ոչ իշխանական խմբակցություններից (ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն», ԲՀԿ) դիմել են ՍԴ` վիճարկելու պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի սահմանադրականությունը:

Համաձայն ՀՀ Սահմանադրության 31 հոդվածի՝  յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու եւ կտակելու իր սեփականությունը։

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի անվտանգությունն արգելել է առաջին օգնություն ցուցաբերել սոցապի աշխատակցուհուն’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայի ՆԳ նախարարը հանձնարարել է իրավական գնահատական տալ սկանդալային տեսահոլովակի մասնակիցներին’