‘Ուկրաինայի ՆԳ նախարարը հանձնարարել է իրավական գնահատական տալ սկանդալային տեսահոլովակի մասնակիցներին’

1027

Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է հետևյալ հաղորդագրությունը.

Ուկրաինայի ՆԳՆ-ն, նախ և առաջ,  ներողություն է հայցում միլիցիայի համզգեստ կրող մարդկանց անթույլատրելի գործողությունների համար, ովքեր առկա են մերկացված տղամարդու վերաբերյալ տեսահոլովակում, որը տարածվել է զանգվածային լրատվամիջոցներով:

Այդ փաստով նշանակվել է ծառայողական քննություն:

Հիշյալ տեսանյութն ուսումնասիրվում է՝ պարզելու համար տեսանկարահանման վայրը և ժամը, այն անձնաց, ովքեր պատկերված են տեսագրության մեջ, ինչպես նաև՝ այն պայմանները, որոնցում կատարվել է տեսագրությունը:

Վիտալի Զախարչենկոն (Ուկրաինայի ՆԳ նախարար) դիմել է ներքին գործերի մարմինների անձնակազմերին և նշել նման գործողությունների անթույլատրելիությունը, ինչպես նաև՝ կոչ արել պահպանել օրենքի և բարոյականության նորմերը:

Փոխանցում է  mvs.gov.ua կայքը:

Նախորդ հոդվածը‘ՍԴ-ը կասեցրել է կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառությունը’
Հաջորդ հոդվածը‘Իսկ «նախագահը» պեդիկյուր էր անում’