‘ՍԴ-ն կուտակային կենսաթոշակայինի մասին հարցը կքննի եկող տարվա մարտին ‘

1365

Սահմանադրական դատարանը հրապարակել է որոշում այն մասին, թե երբ է քննվելու պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին ԱԺ ոչ իշխանական պատգամավորների դիմումը:

ՍԴ որոշման մեջ մասնավորապես նշվում է. «Հիմք ընդունելով ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումի ուսումնասիրման արդյունքներով ՀՀ Սահմանադրական դատարանի անդամներ Վ. Հովհաննիսյանի եւ Կ. Բալայանի զեկուցագիրը, ինչպես նաեւ հաշվի առնելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի պահանջները՝ ՀՀ Սահմանադրական դատարանը որոշեց.

ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումի հիման վրա՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86 հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործն ընդունել քննության: Սույն գործի դատաքննությունը սկսել 2014 թվականի մարտի 28-ին՝ ժամը 10:00-ին:  

Իշխանությունների ապօրինի եւ հակասահմանադրական որոշումները դակող եւ սահմանադրականացնող Սահմանադրական դատարանից, անշուշտ, այլ պահվածք ակնկալելը նույնիսկ զավեշտալի կլիներ: Ավելին, այս անգամ դեռ կարելի է ասել՝ լավ պրծանք: Որովհետեւ ՍԴ-ն կարող էր օրինակ գործի քննությունը սկսել ոչ թե եկող տարվա մարտին, այլ՝ասենք օգոստոսին, կամ՝ 2015 թվականին, կամ նույնիսկ՝ մի քանի տարի հետո: 

Նախորդ հոդվածը‘Իշխանությունները անհապաղ պետք է բացատրություններ տան Մոսկվայում իրենց անպատասխանատու կեցվածքի համար ‘
Հաջորդ հոդվածը‘Տարոն Մարգարյանի «պաշտպանությունը» լրագրողներից պաշտպանած երիտասարդները՝ Սերժ Սարգսյանի հետ. ֆոտո’