‘Սելիմի լեռնանցքը բաց է:’

1175

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ի ժամը 11.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները, լեռնանցքները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Դժվարանցանելի է Նորաշեն-Ձորամուտ ճանապարհը: Սելիմի լեռնանցքը բաց է: Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Կատարվում են ավտոճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանի Իսմայիլյան շրջանում իրավիճակը կայունացել է’
Հաջորդ հոդվածը‘Համակարգչային վիրուսի տարածման մեջ ԱՄՆ-ում մեղադրվող ռուսաստանցին ընդունել է մեղքը’