‘Սելիմի լեռնանցքում եւ Գորիսի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց ‘

950

Հունվարի 24-ին` ժամը 09.30-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Վայքում եւ Ջերմուկում տեղում է ձյուն, հայտնում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը:

Սելիմի լեռնանցքում եւ Գորիսի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանին խստիվ արգելվում է խոսել թվերով 2’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը մնաց ամենահարուստ թեկնածուն. Հրապարակվել են նախագահի բոլոր թեկնածուների գույքի և եկամուտների հայտարարագրերը’