‘Սելիմի լեռնանցքում տեղ — տեղ առկա է մերկասառույց’

574

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին` ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Ապարանում, Ջերմուկում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում: Թալինի, Տաշիրի, Աշոցքի, Սևանի ճանապարհահատվածներում և Սելիմի  լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր — Նավուր ճանապարհից 17:00 — ից  մինչև 7:00 առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մշակման և մաքրման  աշխատանքներ: 
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: 

  

Նախորդ հոդվածը‘ ԲՀԿ-ական պատգամավոր. ԲՀԿ-ն չի կարող կիսել պատասխանատվությունը 2014 թվականի պետբյուջեի կատարման համար ‘
Հաջորդ հոդվածը‘Նեմցովը Կիևից բացատրություն է պահանջում՝ իր մուտքն Ուկրաինա արգելելու համար’