‘
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 17-ին ընդունեց Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարար Ջիամպաոլո Դի Պաոլայի գլխավորած պատվիրակությանը:
Երկու երկրների նախարարները քննարկում են պաշտպանական բնագավառում հայ-իտալական երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Քննարկումից հետո նախատեսվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իտալիայի Հանրապետության կառավարության միջեւ պաշտպանության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրում, որին կհաջորդի նախարարների ճեպազրույցը:
‘