‘Սենատոր Մաքքեյնը Իրանի նախագահին կապիկի հետ է համեմատել’

1632

Ամերիկացի հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին համեմատել է կապիկի հետ, որին Իսլամական հանրապետությունը տիեզերք էր բաց թողել հունվարի 28-ին:

«Այսպիսով, Ահմադինեժադն ուզում է առաջին իրանցին լինել տիեզերքում, բայց մի՞թե նա այնտեղ չէր անցյալ շաբաթ», — գրել է Մաքքեյնը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

Նախորդ շաբաթ Իրանը կապիկ է ուղարկել տիեզերք, իսկ այս երկուշաբթի նախագահ Ահմադինեժադը հայտարարել է, որ պատրաստ է լինել առաջին իրանցին, ով կթռչի տիեզերք:

  

Նախորդ հոդվածը‘Ինչու՞ է Հայրիկյանին կրակողի ֆոտոռոբոտը կազմվում միայն հինգ օր հետո’
Հաջորդ հոդվածը‘Վալերի Կարպին. Մովսիսյանից հենց սա ենք սպասում’