‘
Նյու-Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը հայտարարել է, որ «Սենդի» փոթորկի պատճառով Նյու Յորքի մետրոն չի աշխատի չորս-հինգ օր:
Նրա խոսքերով, քաղաքի իշխանությունները հույս ունեն, որ քաղաքային ավտոբուսների աշխատանքը մասամբ կվերականգնվի արդեն այսօր, իսկ ամբողջապես ավտոբուսները կաշխատեն չորեքշաբթվանից:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Նյու Յորք նահանգը հայտարարել է աղետի գոտի այտեղ արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել այն բանից հետո, երբ «Սենդին» հասել է ԱՄՆ արեւելյան ափերը:
Մինչ այժմ փոթորկի հետեւանքով ԱՄՆ-ում եւ Կանադայում շուրջ 30 մարդ է զոհվել:
‘