‘Սերգեյ Լավրովը ռուս-ամերիկյան լրտեսական սկանդալից տեղյակ չէ՞ ‘

1070

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը  մեկնաբանել է ԱՄՆ-ում  հօգուտ Ռուսաստանի կատարված լրտեսության դեպքի շուրջ աղմուկը:

Ամերիկյան կողմը Մոսկվային հայտնել է, որ միկրոէլեկտրոնիկայի անօրինական արտահանման գործով անցնող 13 կասկածյալներից 10-ը ամերիկացիներ են, իսկ մյուս 3-ը նախկին ԽՍՀՄ երկրներից են, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ արտգործնախարարին:  

«Մենք փորձում ենք հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել, և պարզել, թե արդյո՞ք 13 ձերբակալվածների մեջ իսկապես ՌԴ քաղաքացիներ կան», — ասել է Լավրովը:

Հիշեցնենք, որ մինչ այդ Ռուսաստանի փոխարտգործնախարարն արդեն հայտնել էր ձերբակալվածներից մեկի հետ հյուպատոսական հանդիպում անցկացնելու մասին: Սակայն չէր մանրամասնել հանդիպման արդյունքերը:

Նախորդ հոդվածը‘Ինչու՞ է ոստիկանությունը խուզարկում վանաձորցիների բնակարանները. պարզաբանումները ոչինչ չեն պարզում ‘
Հաջորդ հոդվածը‘Հայտնի թենիսիստուհին քաղցկեղը հաղթահարելուց հետո վերադառնում է կորտ’