‘Սերդյուկովի կարգավիճակը քրեական գործում կարող է փոխվել’

745

Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար Անատոլի Սերդյուկովն այսօր առավոտյան, հարցաքննության էր ներկայացել ՌԴ քննչական կոմիտեի  գլխավոր ռազմական քննչական վարչություն՝ ռազմական գերատեսչությունում հափշտակության գործով՝ վկայի կարգավիճակով: Այս մասին, Интерфакc-ի փոխանցմամբ, հայտնել է ՌԴ ՔԿ պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը: Վերջինիս խոսքերով՝ նախկին նախարարը, որի հարցաքննությունը տևել է ավելի քան երկու ժամ, նախապես պատրաստած է եղել պաշտպանության նախարարությունում հափշտակությունների վերաբերյալ իր պարզաբանումները, որոնք խնդրել է կցել քրեական գործին: Մարկինը չի բացառել, որ առայժմ որպես վկա հանդես եկող Սերդյուկովի կարգավիճակը կարող է փոխվել:

Նախորդ հոդվածը‘ՊՆ. Հոսպիտալում նորակոչիկի մահվան փաստով գործ է հարուցվել’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի կաթոլիկները դեռ լռում են’