‘Սերժ Սարգսյանը 186 հազար դոլարի բուժում է ստացել կորեական կլինիկայում. Ֆոտո’

4271

Լուրերը, որ Սերժ Սարգսյանը իր երկարատեւ «կարճատեւ» արձակուրդն անց է կացրել Կորեյում, այն էլ` բուժում անցնելու նպատակով, հաստատվում են: Կորեական ԶԼՄ-ներում ահա այսպիսի մի լուսանկար է հայտնվել, որտեղ հստակ երեւում են Սերժ Սարգսյանը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, եւ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչիկ Ղազարյանը: Կադրում երեւացող մյուս մարդիկ կորեացի բժիշկներն են:

Կորեական պարբերականը նաև նշում է, որ Սերժ Սարգսյանը երիտասարդացման կուրս է անցել: Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվում էր վարկած, համաձայն որի Սերժ Սարգսյանին Հարավային Կորեայում ցողունային բջիջների ինպլանտացիա են արել: Հարկ է նշել, որ ցողունային բջիջները, որոնք վերցնում են երիտասարդ դոնորի ոսկրածուծից, արդյունավետ են ավելի քան 50 ծանրագույն հիվանդությունների բուժման համար, բացի այդ, լավ արդյունք են տալիս արյունատար անոթների և այլ օրգանների աճեցման, ինչպես նաև օրգանիզմի երիտասարդացման գործընթացում: 

Լուսանկարն արված է Չաում բժշկական կենտրոնում: Չաում կլինիկան հայտնի է որպես երիտասարդացնող կենտրոն:

ԶԼՄ-ն նշում է, որ Սարգսյանը հիվանդանոց է եկել սեւ սեդանների շարասյան ուղեկցությամբ: 

Կայքը նշում է, որ կլինիկայի աշխատակիցների խոսքով Սարգսյանը իրենց մոտ էր գալիս ոտիկանների եւ ազգային հետախուզության աշխատակիցների ուղեկցությամբ: Խումբը ընդհանուր առմամբ` բուժումների համար վճարել է 200 մլն W, այսինքն, ավելի քան 186 հազար դոլար:

Լուրը վերնագրված է` «Հայաստանի նախագահը առողջապահական զբոսաշրջիկների թվում է»: 

Փաստորեն, Սերժ Սարգսյանը կարծում է, որ քաղաքական զարգացումների վրա իր 0 դերակատարության պատճառը ոչ թե իր ոչ լեգիտիմ լինելն է, այլ` տեսքը, եւ որոշել է երիտասարդանալ: Սակայն, մինչ նա Կորեայում երիտասարդանում էր, քաղաքական դաշտը լիակատար դուրս էր գալիս նրա վերահսկողոթյունից: Եւ անկախ այն հանգամանքից` երիտասարդ տեսք կունենա ինքը, թե ոչ, ժողովուրդն իր խոսքը կասի. քաղաքական փոփոխություններն անխուսափելի կլինեն: 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը պաշտոնից ազատել է ԱԱԾ-ի տնօրենի առաջին տեղակալին’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի է դարձել Հրաչյա Հարությունյանի գործով դատական նիստի օրը’