‘Հայտնի է դարձել Հրաչյա Հարությունյանի գործով դատական նիստի օրը’

823

Հրաչյա Հարությունյանի գործով դատական նիստը կկայանա մարտի 14-ին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հրաչյա Հարությունյանի դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը:

Նա նաեւ նշել է, որ հայրը լավ է, գտնվում է կալանավայրում, որեւէ նորություն չկա գործից, սպասում են դատին: Դստեր տեղեկություններով՝  երկու դատական նիստ է լինելու, որոնցից մեկը վերաբերում է բուն գործին, մյուսն էլ՝ հորը՝ խալաթով դատարան տանելուն:

Լիլիթը հավելել է, որ առայժմ որեւէ բան չեն ձեռնարկել, որպեսզի դատի ավարտից հետո հայրը տեղափոխվի Հայաստան եւ պատիժը կրի այստեղ:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Մերձմոսկվայում, Պոդոլսկի մոտ դժբախտ պատահար է տեղի ունեցել. Հրաչյա Հարությունյանի վարած «ԿամԱԶ» բեռնատարը բախվել էր ուղևորատար ավտոբուսին, ինչի արդյունքում զոհվել էր 18 մարդ, իսկ ավելի քան 40 մարդ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Հրաչյա Հարությունյանը ձերբակալվբած է: Նա դատարանի դահլիճ էր բերվել կանացի խալաթով, ինչն էլ հասարակական բուռն դժգոհություն էր առաջացրել Հայաստանում: 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը 186 հազար դոլարի բուժում է ստացել կորեական կլինիկայում. Ֆոտո’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինա. Առաջիկա օրերը վճռորոշ են լինելու’