Սերժ Սարգսյանի երկրորդ կոստյումը. ՉԻ

454

Անդրադառնալով 2008 թ. մարտի 1-ի իրադարձություններին՝ Նիկոլ Փաշինյանը նախ ասել է, թե «ես համոզմամբ այսօր էլ եմ հայտարարում, որ բացահայտված է», հետո ավելացրել է, թե «իմ դիրքորոշումն այն է, որ այո, այդ ամենը պետք է բացահայտվի», ապա շեշտել է, որ «դա իրավապահների խնդիրն է, իրենք պետք է դա լուծեն»։

Մի խոսքով՝ «նախ, ես ոչ մի կճուճ էլ չեմ վերցրել, երկրորդ՝ կճուճը վերադարձրել եմ անվնաս, երրորդ՝ վերցնելուս պահին այն արդեն ջարդված էր»։ Բայց Նիկոլ Փաշինյանին մեղադրել չարժե։ Նա ընդամենը մոդերատոր է, իսկ բացահայտելն իրավապահների գործն է, նրա՛նք պիտի բացահայտեն։ Ի դեպ՝ Սերժ Սարգսյանն էլ էր իր նախագահության տարիներին բառացիորեն նույնն ասում․ որ ինքը բացահայտման կողմնակից է, բայց դա իրավապահների գործն է։ Իրավապահներն էլ իրենց գործն արել էին, և պատկերացրեք՝ կազմակերպիչների մասով ոչինչ չէին հայտնաբերել։ 

Այնպես որ՝ մարտի 1-ի կազմակերպիչների բացահայտման առումով նույնպես Սերժ Սարգսյանի կոստյումը Նիկոլ Փաշինյանի վրա հրաշալի է նստում։

4rd.am

Նախորդ հոդվածըԼեւոն Տեր-Պետրոսյան. Բախում, թե՞ սպանդ
Հաջորդ հոդվածըԴուք փոխվողը չեք. ՉԻ