‘Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպաններին ‘

814

Այսօր` սեպտեմբերի 7-ին Սերժ Սարգսյանն ընդունել է տարածաշրջանային այցով Երեւանում գտնվող ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպաններին:

Ինչպես iLur.am-ին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո ծառայությունից, հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին:

Սերժ Սարգսյանը, հյուրերի խնդրանքով, ներկայացրել է նաեւ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման, մեր երկրում ժողովրդավարության, ինստիտուցիոնալ բարեփոխումների ուղղությամբ ՀՀ իշխանությունների կողմից վերջին տարիներին ձեռնարկված քայլերն ու ապագային միտված ծրագրերը:

Նախորդ հոդվածը‘Վարդան Մինասյան. «Խաղադաշտ ենք դուրս գալու միայն հաղթանակի նպատակով»’
Հաջորդ հոդվածը‘Օգոստոս ամսվա ընթացքում Սիրիայում զոհվել է հինգ հազար մարդ:’